Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ժամանակավորապես «պլստացին»

Ժամանակավորապես  «պլստացին»
10.04.2015 | 00:48

Ապրիլի 9-ին կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ հարկային օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, կրկին հիշեց փոքր բիզնեսը՝ սկսած կոշկակարներից, վերջացրած կրկնուսույցներով։ Վերը նշված կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը գործադիրին ներկայացրեց հարկային փոփոխությունների մեծ փաթեթ, որով նախատեսվում է հարկման դաշտ բերել վերջիններիս։ Իսկ խեղճուկրակ կոշկակարներն ու դասախոսները հուսով էին, որ հայրենի կառավարությունն իրենց մոռացել է։ «Այս փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի որոշակի խավի մոտ»,- կառավարության նիստում հարկային այս փոփոխությունների նկատմամբ իր տեսակետը ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նա առաջարկեց հարցը հանել, սակայն քննարկել հետագայում։ Հիշեցնենք, որ հարկային այս փոփոխությունների գաղափարակիրը էքսվարչապետ Տիգրան Սարգսյանն է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ